«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
31.10.2020 | 15:19

COVID-ից առաջացած բարդացումների պատճառով հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը՝ տեղեկանում ենք նրա դստեր ֆեյբուքյան գրառումից:

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն՝ COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս: Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու… Հարազատներ, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմյանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է», - գրել է Լիլիթ Սարգսյանը:

Դիտվել է՝ 4984

Մեկնաբանություններ